Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել է շուրջ 13 միլիոն 600 հազար դոլար եռամյա վարկի տրամադրումը Հայաստանին:
Այսօր ԱՄՀ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված է, որ վարկը կտրամադրվի մինչեւ 2011 թվականը Հայաստանի կառավարության կողմից իրականացվելիք տնտեսական ծրագրի համար:
Համաձայն հաղորդագրության, ԱՄՀ-ի Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի ծրագրի ներքո աջակցվող` Հայաստանի տնտեսական ծրագիրը հիմնված է կառավարության Կայուն զարգացման ծրագրի վրա, որի հիմնական նպատակներն են` տնտեսական աճի պահպանումը եւ զարգացումը, ինչպես նաեւ աղքատության հետագա կրճատումը:
ԱՄՀ-ի գործադիր խորհրդի որոշմամբ, Հայաստանը հնարավորություն կունենա հիմնադրամից անմիջապես ստանալ շուրջ 1,9 միլիոն դոլար:
Գործադիր խորհրդի քննարկումից հետո ԱՄՀ-ի գործադիր փոխտնօրեն եւ նախագահի պաշտոնակատար Մուրիլո Պորտուգալը հայտարարել է. - «Վատթարացած գլոբալ մակրոտնտեսական հեռանկարը ավելացրեց անորոշությունը, սակայն Հայաստանը լավ դիրքում է գտնվում, որպեսզի դիմակայի գլոբալ տնտեսական անկման ազդեցությանը»: