Մատչելիության հղումներ

3 հազար 300 դոլար` դպրոցական լավագույն ծրագրի համար


Հայաստանում ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» ծրագրի համակարգող Սեւակ Ամալյանն ասում է, որ աշակերտական խմբերը, հիմնականում, բնապահպանական խնդիրներով ծրագրային առաջարկներ էին ներկայացրել:

Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես մարզային դպրոցներին հնարավորություն չի ընձեռվել մասնակցելու մրցույթին:

Մրցույթի շրջանակներում մայրաքաղաքի դպրոցականները ներկայացրել էին մոտ 30 ծրագիր: Առաջին փուլում հայտերը գնահատվել են մանկական հանձնաժողովի կողմից, որում ներգրավված էին «ՌուսԱլ-ԱրմենԱլ» գործարանի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աշխատակիցների երեխաները: Երկրորդ փուլում հայտերը դիտարկել է փորձագիտական հանձնաժողովը, որում ընդգրկված էին «ՌուսԱլ» ընկերության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի պետհամալսարանի ներկայացուցիչները:

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը ասաց. - «Երիտասարդները, ովքեր ծրագրերի միջոցով ներկայացրել են առաջարկներ եւ համարձակ գաղափարներ, սրանով փաստում են իրենց պատասխանատվությունը եւ հոգածությունը սեփական երկրի ներկայի եւ ապագայի համար: Ես ցանկանոմ եմ շնորհավորել բոլոր հաղթողներին»:

«ՌուսԱլ-ԱրմենԱլ» գործարանի գլխավոր տնօրեն Սերգեյ Բորովիկը հույս հայտնեց, որ մրցույթում հաղթած ծրագրերի իրականացումը կնպաստի երեխաների ստեղծագործական ներուժի զարգացմանը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG