Մատչելիության հղումներ

Հանդուրժողականության խթանում` ուսուցման միջոցով


Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի խոսքերով` նման համագործակցությունը շատ կարեւոր է, քանի որ վերջին շրջանում նախարարությունը մի տեսակ կենտրոնացել է կրթական բարեփոխումների վրա եւ անտեսել դաստիարակչական կողմը:

«Այս ծրագիրը համահունչ է ինչպես նախարարության ծրագրերին, այնպես էլ մեր ազգի արժեքային համակարգին: Մենք հատուկ դասաժամ կամ առարկա չենք հատկացնելու, սակայն հանդուրժողականության այս ծրագիրը ներառվելու է ուսումնամեթոդական պլանների մեջ», - ասաց նախարարը:

Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրեց, որ ծրագիրն իրականացնելու նպատակով վերապատրաստվելու են ուսուցիչներն ու դասղեկները, նաեւ մշակվելու են ձեռնարկներ:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Կոնսուելո Վիդալը, նշելով, որ հուշագիրը ստորագրվեց Հանդուրժողականության միջազգային օրվանից` նոյեմբերի 16-ից երկու օր անց, ասաց. - «ՄԱԿ-ը ձգտել է մշտապես իրականացնել հանդուրժողականության խթանումն ուսուցման միջոցով, քանզի կրթությունն է ձեւավորում ապագա սերնդի կարծիքն ու վերաբերմունքը»:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG