Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր խորհրդանշական սուր է նվիրել աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական չեմպիոն, ռեկորդակիր Յուրի Վարդանյանին:
Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի հաղորդագրության համաձայն, սրի վրա մակագրված է. - «Հայ սպորտի կենդանի լեգենդ Յուրի Վարդանյանին: Հայ քաջազունին` որպես առասպելական ուժ ու հզորություն մարմնավորող կերպարի` ամենաանկեղծ մաղթանքներով եւ մեծագույն հարգանքով»:
Հանդիպման ժամանակ նախարարը նշել է, որ Յուրի Վարդանյանի բարձր ոգու օրինակով ոգեւորվել եւ դաստիարակվել է մի ամբողջ սերունդ: Ապա Սեյրան Օհանյանը խոսել է բանակի կազմավորման առանձնահատկությունների, ներկա վիճակի, պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումների, հեռանկարների եւ արձանագրված առաջընթացի մասին:
Յուրի Վարդանյանը խոստացել է Միացյալ Նահանգներ վերադառնալուն պես հանդիպել սփյուռքի ներկայացուցիչների հետ եւ նրանց ներկայացնել բանակի իրական պատկերը: