Վաղը Երեւանում կբացվի Ասիական զարգացման բանկի առաջին գրասենյակը, որը կհամակարգի բանկի գործունեությունը Հայաստանում: Գրասենյակը պաշտոնապես կբացի Ասիական բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդան, ով ժամանելու է նույն օրը:
Մեկօրյա պաշտոնական այցի ընթացքում Հարուհիկո Կուրոդան (Մանիլա, Ֆիլիպիններ) կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ։
Ասիական զարգացման բանկի հաղորդագրության համաձայն` նախատեսված է բանկի եւ Հայաստանի կառավարության միջեւ նոր համաձայնագրի ստորագրում: Համաձայնագրի շրջանակներում բանկի կողմից կցուցաբերվի օժանդակություն երկրի գյուղական ճանապարհների զարգացմանը եւ կբարելավվի տրանսպորտի ոլորտի կառավարումը։
Որպես Հայաստանում Ասիական զարգացման բանկի ռազմավարական խնդիրներ հաղորդագրությունում նշված են տրանսպորտի ոլորտը, քաղաքային ծառայությունները եւ հասարակական ոլորտի բարեփոխումները։ 2005 թվականից ի վեր, երբ Հայաստանն անդամակցել է ԱԶԲ-ին, բանկը ֆինանսավորել է երկու ծրագիր` գյուղական ճանապարհների եւ քաղաքների ջրամատակարարման համակարգի զարգացման ծրագրերը։
«Հայաստանն ունի տնտեսական զարգացման հստակ ծրագիր, որն ուղղված է կայուն աճի ապահովմանը եւ աղքատության կրճատմանը։ Ասիական զարգացման բանկը սերտորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ այս ծրագրի իրականացման եւ Հայաստանում կենսամակարդակի բարելավման ուղղությամբ», - ասել է Հարուհիկո Կուրոդան։