Այսօր Հայաստան է ժամանել Հունգարիայի արտգործնախարար Քինգա Գյոնցը:
Հունգարիայի արտգործնախարարը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կարեւորել է Հունգարիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ` բազմակողմ եւ եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության ընդլայնումը:
Նշելով, որ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը սկսում է ակտիվանալ, նախագահը ասել է, որ ավելի արագ առաջ շարժվելու համար կա առնվազն երեք հիմնական հանգամամք` միմյանց նկատմամբ տածած մեծ հարգանքը, հունգարահայ համայնքը եւ Եվրոպային ավելի մերձենալու Հայաստանի հաստատակամությունը:
Արդյունավետ գործակցության համար երկրի ղեկավարը կարեւոր նախապայման է դիտել անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը եւ միմյանց հնարավորություններին շատ ավելի տեղեկացված լինելը: Նա մեծ նշանակություն է տվել առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ փոխգործակցության խթանմանը:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային ատյաններում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հունգարական կողմի մշտապես ցուցաբերած հավասարակշիռ վերաբերմունքը, ինչպես նաեւ` Հունգարիայի արդարադատության սկզբունքային դիրքորոշումը Բուդապեշտում հայ սպային դաժանաբար սպանած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ:
Էդվարդ Նալբանդյանի եւ Քինգա Գյունցի հանդիպմանը հաջորդել է «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Հունգարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ եվրաինտեգրացման բնագավառում համագործակցության հուշագրի» ստորագրումը, այնուհետեւ տեղի է ունեցել նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Հունգարիայի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Քինգա Գյոնցը կայցելի նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր եւ ծաղկեպսակ կդնի ցեղասպանության զոհերի հիշատակին:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)