Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ժամանել է Ստեփանակերտ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ժամանել է Ստեփանակերտ:

Սա վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի նախագահի երկրորդ այցն է Լեռնային Ղարաբաղ:

Այս անգամ եւս այցի վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել:

«Ազատություն» ռադիոկայանին հաջողվեց պարզել, որ վաղը Հայաստանի նախագահը ներկա է լինելու Ստեփանակերտի Սպայի տանը կայանալիք համերգին, որի ժամանակ ելույթ են ունենալու Ղարաբաղի եւ Հայաստանի Սյունիքի մարզի երգի-պարի համույթներ:

Այցի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG