«Ժառանգություն» կուսակցությունը Սահմանադրական դատարանում վիճարկելու է նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված Փաստահավաք խմբի օրինականությունը: Այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում այդ մասին հայտարարեց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
«Առաջիկայում հանդես կգանք նման նախաձեռնությամբ», - ասաց Սաֆարյանը: - «Ունենալով այդ գնահատականը ձեւավորված այդ մարմնի վերաբերյալ` այնուամենայնիվ, «Ժառանգություն» խմբակցությունը շարունակելու է գործընթացը տեղափոխել սահմանադրական եւ օրինական գործընթացների հուն»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Զարուհի Փոստանջյանը շեշտում է, որ «մեր երկրում իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով»:
«Սերժ Սարգսյանը իրավունք չունի կարգադրել իրավաբանական անձ հանդիսացող «Ժառանգությանը», անկախ ինստիտուտ հանդիսացող Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, թե ի՞նչ գործունեություն ծավալել, սահմանել նրանց լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները», - գտնում է Փոստանջյանը:
Աստղիկ Բեդեւյան