Մատչելիության հղումներ

Հայկական կողմը նախագահների հանդիպման առաջարկություն չի ստացել Թուրքիայից


Հայկական կողմը Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման առաջարկություն չի ստացել: Այդ մասին հայտնել է արտգործնախարարության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով նախագահների սպասվող հանդիպման մասին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի երեկվա հայտարարությունը:

Ըստ թուրքական մամուլի, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է նաեւ, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մոտ ապագայում կայցելի Թուրքիա, ինչի առնչությամբ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հարցին ի պատասխան Տիգրան Բալայանը պարզաբանել է. - «Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության աշխատանքների շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` որպես ՍԾՏՀ-ում նախագահող երկրի արտգործնախարար, նոյեմբերի 24-ին մեկօրյա այցով լինելու է Ստամբուլում` ներկայացնելու կազմակերպության 6-ամսյա գործունեության ծրագիրը եւ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները»:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Ալի Բաբաջանը երեկ հայտարարել է, թե Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան համաձայնել են նոր եռակողմ հանդիպման` Կովկասում առկա վեճերի կարգավորման ուղիներ փնտրելու համար: Նա հայտնել է, որ Հայաստանի արտգործնախարարը շուտով ժամանելու է Թուրքիա:

Բաբաջանը ասել է նաեւ, թե «[նախագահներ] Սարգսյանի եւ Գյուլի հանդիպման համար կարիք չկա մեկ այլ ֆուտբոլային խաղի. ես ակնկալում եմ, որ նման հանդիպում կկայանա առաջիկա ամիսների ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG