«Դպրոցի խորհուրդն այն մարմինն է, որը պետք է մասնակցի դպրոցի կառավարմանը` քննարկի դպրոցի բյուջեն, որոշի, թե ինչ աշխատանքներ պետք է արվեն այդ գումարով, հաստատի ներքին կարգապահական կանոնները եւ ինչն ամենակարեւորն է` ընտրի դպրոցի տնօրեն, կնքի նրա հետ աշխատանքային պայմանագիր եւ նույնիսկ որոշի, թե որքան աշխատավարձ է նա ստանալու: Սակայն այդ խորհուրդները մեր դպրոցներում ուղղակի ձեւական բնույթ են կրում», - ասաց հետազոտության հեղինակ Ռուզաննա Ծատուրյանը:
Ըստ նրա, երբ սկսվեցին այս ուղղությամբ կրթական բարեփոխումները, կառավարությունը լրջորեն հետեւում էր աշխատանքներին, կազմակերպում էր վերապատրաստման դասընթացներ, օրենսդրական ակտերն էր բարելավում, ձեռնարկներ հրատարակում, սակայն հետո գործընթացը կասեցվեց:
«Խորհրդում ընդգրկված ծնողները եւ մյուս անդամները նույնիսկ չգիտեն, թե դա ինչի համար է, ինչ պարտականություններ եւ ինչ լիազորություններ իրենք ունեն, հետեւաբար` ինչ տնօրենն ասում է, այն էլ օրենք է դառնում անդամների համար: Ի դեպ, խորհուրդը, շատ հաճախ ձեւական, միայն մասնակցում է տնօրենի ընտրությանը», - հավելեց Ռուզաննան:
Հետազոտության մեջ ներառվել են մի շարք դպրոցներ Երեւանից եւ մարզերից: Հեղինակի վկայությամբ, կան մի քանի դպրոցներ, որտեղ այդ խորհուրդներն իրոք իրենց գործառույթները կատարում են` շնորհիվ ժողովրդավարական հայացքներ ունեցող տնօրենի:
Երիտասարդ հետազոտող եւ հետազոտության հեղինակ Սաթենիկ Մկրտչյանն անդրադարձավ հատկապես դպրոցի կառավարմանը ծնողների մասնակցության հարցին:
«Վիճակն առավել լուրջ է մարզերում, հատկապես գյուղական դպրոցներում, որտեղ տերն ու տիրակալը տնօրենն է, իսկ ուսուցիչները նրա հարազատներն են ու բարեկամները, եւ ծնողներն ուղղակի իրենց իրավունք չեն վերապահում որեւէ հարցի միջամտել», - ասաց Սաթենիկը:
Հեղինակները նշեցին, որ հետազոտությունը կուղարկվի ինչպես կրթության եւ գիտության նախարարություն, այնպես էլ կրթական ծրագրեր իրականացնող այլ շահագրգիռ կազմակերպություններ:
Լիանա Մնացականյան