Թուրքիայի դատարանը երեկ 15-ական տարվա ազատազրկման է դատապարտել չորս անձանց, ովքեր մեղադրվում են երկրի հարավ-արեւելքում Ասորի ուղղափառ եկեղեցու քահանային առեւանգելու համար:
Համաձայն դատական փաստաթղթերի` Մարդին գավառի Միդիյաթ քաղաքի մոտ գտնվող Մոր Յաղուբ վանք ուղեւորվելու ժամանակ քրիստոնյա հոգեւորականի ավտոմեքենան դարանակալ հարձակման է ենթարկվել, ինչից հետո քահանային տեղափոխել են մի նկուղ, ուր նա կապկպված մնացել է մի քանի օր:
Առեւանգողները 300 հազար եվրո փրկագին էին պահանջում, սակայն օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է հոգեւորականին անվնաս ազատ արձակել:
«Ռոյթերզ» գործակալությունը նշում է, որ Թուրքիայում վերջին տարիներին քրիստոնյա համայնքը հաճախ է հարձակումների թիրախ դառնում, ինչը մեծացնում է իրավապաշտպան կազմակերպությունների եւ Եվրամիության մտահոգությունները` կապված այդ երկրում մարդու իրավունքների վիճակի հետ:
Գործակալությունը հիշեցնում է, մասնավորապես, անցած տարի Մալաթիայում Աստվածաշունչ հրատարակող տպարանի վրա թուրք ազգայնականների հարձակումը, երբ գազանաբար սպանվեցին երեք քրիստոնյաներ` երկու թուրք եւ մեկ գերմանացի, ինչպես նաեւ Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը: