Մատչելիության հղումներ

Հմտություններ աշխատանքում» մրցույթ ուսանողների համար


Մրցույթն անցկացվում է ոչ միայն Հայաստանույմ, այլեւ Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ Հարավարեւելյան Եվրոպայի տարածաշրջանի 9երկրների միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանող 15-18 տարեկան երիտասարդների շրջանում:

Կազմակերպիչների խոսքով, այն նպատակ ունի նպաստել միջին մասնագիտական կրթության զարգացմանը, ինչպես նաեւ օգնել երիտասարդներին ձեռք բերել ձեռնարկատիրական հմտություններ:

Բրիտանական խորհրդի հասարակության հետ կապերի պատասխանատու Մարիամ Մովսիսյանը նշեց, որ առաջին խնդիրը, որ իրենց առջեւ դրել են` գործատուների եւ ուսանողների միջեւ կապ հաստատելն է:

«2007 թվականին նախարարության եւ Բրիտանական խորհրդի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ինչի շնորհիվ Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջը համագործակում է Մեծ Բրիտանիայի համանուն քոլեջի հետ, իրականացվում են փոխանակման ծրագրեր, փոխադարձ այցելություններ», - ասաց կրթության եւ գիտության նախարարության միջին մասնագիտական կրթության բաժնի պետ Արտակ Աղբալյանը:

«Պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Անահիտ Մանուկյանը նշեց, որ այսօր երիտասարդները հատկապես պետք է ապացուցեն, որ կարող են հանդես գալ նոր նախաձեռնություններով, թարմ գաղափարներով, որոնք ոչ միայն կհետաքրքրեն, այլեւ կօգտագործվեն:

Բիզնես առաջադրանքներն ուսանողների համար կազմել էր «Բի լայն» ընկերությունը:

«Առաջադրանքը դժվար չէ, մենք պետք է կազմենք ընտանեկան փաթեթ, որը կլինի ե'ւ մատչելի, ե'ւ որակյալ», - ասացին ուսանողները:

Այսօր մրցեցին Երեւանի ինֆորմատիկայի քոլեջի սաները, իսկ նոյեմբերի 27-ին մրցույթին կմասնակցեն Գյումրիի ուսանողները:

Երկու մրցույթների հաղթող թիմերը դեկտեմբերի 12-ին կհանդիպեն ազգային եզրափակիչ փուլում, իսկ հաղթող թիմը 2009-ին կմեկնի Բուլղարիայում կայանալիք միջազգային եզրափակչին, որին կմասնակցեն Հարավարեւելյան Եվրոպայի երկրներից 45 եւ Մեծ Բրիտանիայից 15 երիտասարդներ:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG