Անձնագրերի եւ վիզաների վարչությունում ընթացիկ բարեփոխումները, Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանի խոսքով, գրեթե «հասել են իրենց տրամաբանական ավարտին»:
Երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը Մհերյանը վստահեցրեց, որ այսօր արդեն Երեւանում լիարժեք հնարավորություն կա, եւ քաղաքացիներին անձնագրերը պետք է տրամադրվեն հնգօրյա ժամկետում:
«Միեւնույն ժամանակ սահմանել ենք, որ կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետում: Դրա համար այս պահին մշակում ենք կառավարության որոշման նախագիծ, եւ եթե մեր քաղաքացիները անհրաժեշտություն կամ ցանկություն կունենան 5 աշխատանքային օրվանից ավելի սեղմ ժամկետում ստանալ անձնագիր, ապա ներկայացված նախագծով, որը արդեն շրջանառության մեջ է դրված, համապատասխան վճարում կատարելու դիմաց այդ ծառայությունը կմատուցվի մեր քաղաքացիներին»:
Քաղաքացին, ըստ այդ նախագծի, կարող է անձնագիրը ստանալ մեկ աշխատանքային օրվա ընթացքում` վճարելով 20 հազար դրամ, մինչեւ 4 աշխատանքային օրվա ընթացքում` վճարելով 10 հազար դրամ:
Հավելավճարի անհրաժեշտությունը փոխոստիկանապետը բացատրեց հետեւյալ կերպ. - «Որպեսզի մեկ օրվա ընթացքում տրամադրվի անձնագիր, լրացուցիչ ուժեր պետք է ներգրավվեն: Այսինքն` դա պետք է արվի առձեռն, մեր աշխատակիցների միջոցով, բոլոր գործերը մի կողմ դրվի եւ տպվի այդ քաղաքացու անձնագիրը: Դա լրացուցիչ ծախսեր են եւ լրացուցիչ ծառայություն է»:
Ելքի արտոնագիրը քաղաքացուն պետք է տրվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում` առանց որեւէ հավելավճարի. - «Նույն մեկ աշխատանքային օրվա ընթացքում նաեւ հնարավորություն ունեն անձնագրի վավերականությունը երկարաձգել»:
Մինչ օրս սահմանափակում կար անձնագիրն արտերկրում վավերական լինելու ժամկետների հետ կապված: Փոխոստիկանապետը այսօր հայտարարեց. - «Մեր քաղաքացիները, ունենալով ելքի վավերականության ժամկետ, անկախ մնացած ժամկետից, ցանկացած ժամանակ կարող են վճարել համապատասխան պետական տուրքը, այսինքն` մեկ տարվա համար հազար դրամ, եւ ելքի վավերականության ժամկետը երկարաձգեն մինչեւ հինգ տարի ժամկետով»:
Փոփոխություններ են իրականացվել նաեւ անչափահաս քաղաքացիների անձնագրերի փոփոխման պարբերականության ընթացակարգում:
«Մեր անչափահաս քաղաքացիները հնարավորություն ունեն ստանալ անձնագրեր ցանկացած տարիքում երեք տարի ժամկետով», - պարզաբանեց Մհերյանը: - «Ընդ որում, այդ անձնագրերը հնարավորություն ունեն փոխել ցանկացած ժամանակ»:
Անչափահաս երեխայի համար անձնագիր եւ ելքի արտոնագիր ձեռք բերելու համար այլեւս անհրաժեշտ չէ երկու ծնողների համաձայնությունը նոտարական վավերացմամբ: Անձնագիրն ու ելքի արտոնագիրը կտրվեն ծնողներից յուրաքանչյուրի դիմումի հիման վրա: Այս կարգը, փոխոստիկանապետի փոխանցմամբ, չի գործի միայն մեկ դեպքում. - «Եթե ծնողների միջեւ կա վեճ երեխային հանրապետությունից դուրս բերելու կամ անձնագիր տրամադրելու հետ կապված, ապա այդ վեճը պետք է լուծվի դատական կարգով: Եվ եթե դատարանը կսահմանափակի անձնագրի տրամադրումը կամ ելքի արտոնագրի տրամադրումը, կատարողական վարույթ կհարուցվի, ապա միայն այդ դեպքում անձնագրային ծառայությունները չեն տրամադրի անձնագիր կամ ելքի վավերականություն»:
Բացի այդ, այլեւս կարիք չկա անչափահաս երեխայի անձնագիրը ստանալու համար երեխային տանել թաղային տեսուչի մոտ, որպեսզի նա պարզի այդ երեխայի ինքնությունը:
Նախկինում կային խնդիրներ նաեւ անչափահաս տղաներին ելքի արտոնագրեր տրամադրելու հետ կապված: Հիմա, սակայն, ըստ գնդապետի, «որեւէ անչափահաս քաղաքացի որեւէ խնդիր չի ունենա ելքի արտոնագիր ունենալու հետ կապված». - «Նախկինում պահանջվում էր զինկոմիսարիատից տեղեկանքներ: Օրենքը նման սահմանափակում չի նախատեսել, Սահմանադրությունը նման սահմանափակում չի նախատեսել»:
Պաշտոնյայի հավաստմամբ, բարեփոխումների ընթացքում հարուցվել են նաեւ քրեական գործեր. - «Օդանավակայանի օվիրի աշխատակիցների նկատմամբ կա հարուցված քրեական գործ, երկուսը, եթե չեմ սխալվում, կալանավորված են: Կա նաեւ հարուցված քրեական գործ Ջերմուկում անձնագրային ծառայության պետի նկատմամբ... նա ձերբակալվել է, այս պահին լուծվում է նրա խափանման միջոցը որպես կալանք ընտրելու հարցը»:
Իսկ գլոբալ բարեփոխումների առումով հաստատվել է անձնագրերի նոր համակարգի ներդրման հայեցակարգ: Խոսքը կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրման մասին է: Դրանք նախատեսվում է շրջանառության մեջ դնել 2010 թվականից:
Հովհաննես Շողիկյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)