Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը ընտրվեց Հանրապետական խմբակցության ղեկավար


Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը երեկ երեկոյան Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար է ընտրել կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանին:

Սահակյանի թեկնածությունը առաջարկել է կուսակցության ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանի թեկնածության օգտին խորհրդի անդամները քվեարկել են միաձայն:

Սահակյանը երրորդ գումարման Ազգային ժողովում 4 տարի ղեկավարել էր Հանրապետական խմբակցությունը: 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո խմբակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցրեց Կարեն Կարապետյանը, ով այս տարվա սեպտեմբերի վերջին նշանակվեց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար:

Խմբակցության ղեկավարի պաշտոնում երկու հավանական թեկնածուի մասին էր խոսվում` Գալուստ Սահակյանի եւ Էդուարդ Շարմազանովի:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG