Մատչելիության հղումներ

«Հիմա»-ն շարունակելու է ակցիաները


Վանինեի խոսքով, կա տպավորություն, թե «Հիմա»-ն այլեւս ակցիաներ չի անում: Հիշելով, սակայն, երիտասարդական շարժման միջոցառումների վերջին ամսվա ժամանակագրությունը, Վանինեն փաստում է, որ շարժումը չի մարել, «ընդամենը համահանրապետական հանրահավաք տեղի չի ունեցել»:

«Հանրապետական» կուսակցության երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը հետեւյալ տեսակետն ունի. - «Եթե ընդդիմությունը փորձում էր Հայաստանը զերծ պահել արտաքին ճնշումներից, ապա հենց ճիշտ ժամանակն էր հանարահավաքներ անել»:

Իրականում, Էդգարի կարծիքով, ընդդիմությունը տեսավ, որ հանրահավաքներին այլեւս հազարավոր մարդիկ չեն գալիս:

Նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ ստորագրված հռչակագիրը միանգամայն տարբեր են ընկալում ու մեկնաբանում երկու թեւերի ակտիվ երիտասարդները. մեկի համար դիվանագիտական պարտություն է, մյուսի` հաղթանակ:

«Բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը թելադրող չէ», - համոզված է «Հիմա»-ի ակտիվիստ Վանինե Եղիազարյանը:

«Նմանատիպ խուճապ կա նաեւ Ադրբեջանում», - Վանինեին հակադարձում է հանրապետական Էդգար Հովհաննիսյանը:

Ղարաբաղյան խնդրի հետ կապված ակցիաներ «Հիմա» երիտասարդական շարժումն առաջիկայում չի անելու:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG