Մատչելիության հղումներ

Լեհաստանը «պարտավոր է» ընդունել Միացյալ Նահանգների որոշումը` հակահրթիռային պաշտպանության համակարգի վերաբերյալ


Հակահրթիռային պաշտպանության համակարգի հարցում Լեհաստանը պարտավոր է ընդունել Միացյալ Նահանգների ցանկացած որոշումը: Այսօր լեհական ազդեցիկ «Գազետա վիբորչա» թերթում այս տեսակետն է հայտնել Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:

Լեհաստանի արտաքին գործերի նախարարի կարծիքով` Լեհաստանում, Բուշի վարչակարգի նախաձեռնությամբ սկված, հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրելու ծրագրի իրագործման հավանականությունը Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Բարաք Օբամայի կողմից «50 տոկոսից ավելի է»:

Ռադոսլավ Սիկորսկին, սակայն, չի բացառել, որ «նոր նախագահը կարող է իր սոցիալական ծրագրերն իրագործելու միջոցներ փնտրել բյուջեի այլ հոդվածներում», ինչը, ըստ Լեհաստանի արտգործնախարարի, կարող է անդրադառնալ Լեհաստանում հակահրթիռային համակարգեր տեղադրելու ծրագրի վրա:

«Մենք պարտավոր ենք ընդունել Միացյալ Նահանգների ցանկացած որոշում` հակահրթիռային համակարգի վերաբերյալ»,-ասել է Ռադոսլավ Սիկորսկին` տեղեկացնելով, որ մոտակա օրերին պատրաստվում է այցելել ԱՄՆ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG