Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարաձգել է Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի նախնական կալանքի ժամկետը:
Միքայելյանի կալանքի ժամկետը լրանում էր նոյեմբերի 10-ին, հետեւաբար դատարանի երեկվա որոշմամբ Ազգային ժողովի պատգամավորը կալանքի տակ կմնա առնվազն մինչեւ հունվարի 10-ը:
«Ներկա պահին այլեւս մենք նյութերին ծանոթ ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Միքայելյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը: - «Խնդիրն այն է, որ Սասունի մասնակցության հետ կապված... քրեորեն հետապնդելի նա ոչ մի գործողություն չի կատարել: Առնչություններ Քրեական օրենսգրքի հետ նրա գործողություններում չունեն»:
Արսենյանը փոխանցեց, որ նիստի ժամանակ միջնորդություն է ներկայացվել, որպեսզի ոչ միայն կալանքի ժամկետը չերկարացվի, այլեւ` անհապաղ դադարեցվի քրեական հետապնդումը դատարանի կողմից. - «Որովհետեւ մենք արդեն տիրապետում ենք դատական գործի նյութերին: Այն հիմքերը, որ դրված են [Սասուն Միքայելյանին] որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ... միայն ենթադրությունների հիման վրա են»:
Փաստաբանը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:
Սասուն Միքայելյանը կալանավորվել է հետընտրական զարգացումների կապակցությամբ եւ մեղադրվում է «իշխանության յուրացում» եւ «զանգվածային անկարգություններ» հոդվածներով:
Ռուզաննա Ստեփանյան