Եվրամիութան էներգետիկ հարցերով հանձնակատար Անդրիս Փիբալգսը երեկ հույս է հայտնել, որ հաջորդ տարեսկզբին Եվրոպայի եւ Թուքիայի միջեւ պայմանագիր կստորագրվի` 12 միլիոն դոլար արժողությամբ «Նաբուկո» գազամուղի ծրագիրն իրականացնելու վերաբերյալ:
Այս ծրագրով նախատեսվում է Ադրբեջանից եւ Կենտրոնական Ասիայի երկրներից տարեկան 30 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխել Եվրոպա` Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի եւ Հունգարիայի տարածքով: Ծրագրի նպատակներից մեկը ռուսական գազից Եվրոպայի կախվածության նվազեցումն է:
Թուրքիայում անցկացրած բանակցություններից հետո Փիբալգսը մեկնել է Ադրբեջան, որտեղ քննարկելու է կառուցվելիք գազամուղի միջոցով մինչեւ 2013 թվականը տարեկան շուրջ 15 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ Եվրոպա ներկրելու հնարավորությունները` ինչը կազմում է գազամուղի տարողունակության կեսը:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը նույնպես հայտ է ներկայացրել ադրբեջանական գազը եվրոպական գներով ձեռք բերելու համար, ինչը կարող է խոչընդոտել «Նաբուկո» գազամուղով անհրաժեշտ ծավալի գազ ներկրելու եվրոպական ծրագրերը: Չնայած կառուցվելիք գազամուղը Եվրոպա է ներկրելու նաեւ թուրքմենական եւ իրաքյան գազ, ադրբեջանական կողմի մասնակցությանը ծրագրին մեծապես կկանխորոշի այն իրականացնելու հավանականությունը: