Մատչելիության հղումներ

Բացվեց 8-րդ ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսը


Հայաստանի հյուրանոցների միության տաղավարում ներկայացված էին մայրաքաղաքի տարբեր հյուրանոցներ:

«Այս ցուցահանդեսը շատ կարեւոր նշանակություն ունի Հայաստնաում զբոսաշրջության զարգացման համար, եւ զբոսաշրջությամբ զբաղվող եւ այս ոլորտով հետաքրքրված բոլոր կազմակերպությունները պետք է աջակցեն ցուցահանդեսի կազմակերպմանը», - ասաց Հյուրանոցների միության գործադիր տնօրեն Ամալյա Ստեփանյանը:

Ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայստանյան ներկայացուցչության նախագահ եւ ցուցահանդեսի համակազմակերպիչ Եղիշե Թանաշյանը նշեց, որ այս տարի ցուցահանդեսի մասնակից կազմակերպությունների թիվը չի աճել է, սակայն փոխարենը նկատվում է որակական առաջընթաց: Կարեւոր է նաեւ այն, որ այս տարի ցուցահանդեսին մասնակցում են օտարերկրյա ճամփորդական կազմակերպություններ:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG