Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գնահատմամբ, Միացյալ Նահանգներում անցած ընտրությունները համապատասխանում են ժողովրդավարական չափանիշներին


Երեքշաբթի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ընտրություններն ընթացել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ընտրողները տեղեկացված են եղել թեկնածուների ծրագրերին, ընտրություններն անցել են առողջ մրցակցության մթնոլորտում` այսպիսին է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդների գնահատականը:

ԵԱՀԿ-ն, այնուամենայնիվ, նշել է, որ ամերիկյան ընտրական համակարգում գոյություն ունեն որոշակի թերություններ, որոնք պետք է շտկվեն:

Դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Օդրի Գլովերը, կարդալով ԵԱՀԿ ընդունած հայտարարությունը Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ, ասել է, որ ընտրությունների ընթացքում «դրսեւորվեցին իրապես դեմոկրատական ընտրությունների բոլոր սկզբունքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG