Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ողջունել է անցած կիրակի Մոսկվայում հայացած հայ-ադրբեջանական բանակցությունները` որպես «նոր դարաշրջանի սկիզբ», որը մեծացնում է տարածաշրջանում խաղաղությանը եւ կայունության հաստատման հույսերը:
«Թուրքիան սատարում է այդ գործընթացը եւ հուսով է, որ այն կշարունակվի», - հայտարարել է Գյուլը երեկ Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո: - «Մենք համատեղ եւ խիզախորեն ձեռնամուխ ենք լինում Կովկասում առկա խնդիրների կարգավորմանը»:
«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Ալիեւը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ բանակցությունների արդյունքը կլինի ղարաբաղյան խնդրի կարգավորումը «աստիճանական ճանապարհով», եւ շնորհակալություն է հայտնել պաշտոնական Անկարային Կովկասում խաղաղարար ջանքերի համար: