Մատչելիության հղումներ

Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորել է Բարաք Օբամային


Ամերիկայի հայկական համագումարը այսօր հաղորդագրություն է տարածել` շնորհավորելով Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբամայի հաղթանակը Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում:

Ողջունելով փոփոխություններ բերելու Օբամայի խոստումը, որը Դեմոկրատական կուսակցության թեկնածուի ընտրարշավի կարգախոսն էր, Ամերիկայի հայկական համագումարը շեշտում է, որ ամերիկահայերը փոփոխություններ են ակնկալում Միացյալ Նահանգների քաղաքականության մի շարք ոլորտներում:

Մասնավորապես, ըստ կազմակերպության, «ամերիկահայ համայնքին հուզող կարեւորագույն խնդիրներից են հակաէվանսյան դոկտրինի փոփոխումը, Հայաստանը մեկուսացնելու փորձերին վերջ տալը, Հայոց ցեղասպանության ուրացման արշավի ավարտը, մարդու իրավունքների հետեւողական պաշտպանությունը ամբողջ աշխարհում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի եւ խաղաղ կարգավորումը»:

Ամերիկայի հայկական համագումարի մեկնաբանությամբ` «հակաէվանսյան դոկտրինը» Հայոց ցեղասպանության հիշատակման համար ամերիկացի դիվանագետների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու պրակտիկան է, որին դիմեց Բուշի վարչակարգը` պաշտոնանկ անելով Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG