Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Շվեդիա


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Շվեդիա:

Նախարարը կհանդիպի Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի հետ, կհյուրընկալվի եւ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների եւ գերակայությունների վերաբերյալ ելույթով հանդես կգա Շվեդիայի ամենահեղինակավոր բուհերից մեկում` Անվտանգության եւ զարգացման քաղաքականության ինստիտուտում:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ստոկհոլմում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Արտահանողների շվեդական խորհրդի ղեկավարության, NASDAQ OMX ֆինանսական խմբի կառավարիչների, Ericsson ընկերության ղեկավարների հետ:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպում կունենա նաեւ Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG