Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր ուղերձով կդիմի ռուսաստանցիներին: Պաշտոնապես ուղերձը կհնչի Դաշնային ժողովում` խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում:
«Փաստաթուղթը ներառում է Ռուսաստանի համար ամենաէական մի շարք հարցերի պատասխաններ», - ասել է Մեդվեդեւը` պարզաբանելով. - «Ես նկատի ունեմ, իհարկե, այն իրավիճակը, որին բախվեց Ռուսաստանը օգոստոսին, ես նկատի ունեմ կովկասյան ճգնաժամը: Մենք չենք կարող շրջանցել դրա հետեւանքները` հետեւանքներ ոչ միայն մեր երկրի, այլեւ գլոբալ աշխարհակարգի, ամբողջ աշխարհի իրավիճակի համար»:
Նա ասել է, թե անհրաժեշտ է հետեւություններ անել օգոստոսյան հակամարտությունից եւ վերլուծել դրա հետեւանքները ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ամբողջ աշխարհի իրավիճակի համար:
Ռուս-վրացական հակամարտությունից բացի, Մեդվեդեւն իր ուղերձում անդրադառնալու է միջազգային ֆինանսական ճգնաժամին, Ռուսաստանի սոցիալական ու տնտեսական խնդիրներին, ուժային կառույցների արդիականացմանը, ինչպես նաեւ միջազգային մի շարք խնդիրների կարգավորմանը:
Ֆինանսական ճգնաժամի մասին նա ասել է, որ այն սկսվել է աշխարհի ամենամեծ երկրներից մեկում` Միացյալ Նահանգներում, տարածվել ամբողջ աշխարհում, ու հիմա, փաստորեն, բոլոր երկրները ստիպված են փնտրել դրա պատասխանները:
Մեդվեդեւը հայտնել է, որ շուտով Վաշինգտոնում 20 խոշոր երկրների համաժողով է անցկացվելու, եւ Ռուսաստանը հանդես կգա իր նախաձեռնություններով:
Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը ավելի վաղ էր նախատեսված` հոկտեմբերի 23-ին, սակայն հետաձգվել էր: Ըստ որոշ տեղեկությունների` հետաձգման պատճառը ֆինանսական ճգնաժամն էր:
Սա Մեդվեդեւի առաջին նմանատիպ ուղերձն է:
Հրաչ Մելքումյան, Պրահա