Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ելույթ ունենալով շաբաթավերջին Ստամբուլում ավարտված Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի առաջին համաշխարհային տնտեսական ֆորումի լիագումար նիստում, նախազգուշացրել է «էներգետիկ մեծ ճգնաժամի հնարավորության մասին»:
Ինչպես ասվում է «Եվրազիա Հաուզ Ինթերնեյշնըլ»-ի տարածած հաղորդագրության մեջ, եռօրյա գագաթնաժողովը, որին մասնակցում էին միջազգային եւ տարածաշրջանային առաջատար գործարարները, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մշակութային եւ կրոնական գործիչներ Եվրոպայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Կենտրոնական Ասիայից եւ Միջին Արեւելքից, անդրադարձել է Եվրասիայի տարածաշրջանում առկա ընդհանուր մարտահրավերներին` հատկապես աշխարհաքաղաքականության, անվտանգության, տնտեսական զարգացման, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության ոլորտներում:
Քննարկումների առանցքում համաշխարհային ֆինանսական ճգնաժամն էր:
«Ֆինանսական ճգնաժամը տեղի ունեցավ, որովհետեւ մենք նախապես չբարձրացրինք ճիշտ հարցերը», - լիագումար նիստի իր ելույթում ասել է Հայաստանի նախկին վարչապետ, «Եվրազիա Հաուզ Ինթերնեյշնըլ»-ի հիմնադիր նախագահ Արմեն Սարգսյանը: - «Ապագայում մենք կարող ենք կանգնել էներգետիկ հատվածում մեծ ճգնաժամի առջեւ, եւ լավ կլինի, որ արդեն այսօր բարձրացնենք ճիշտ հարցերը` նույն սխալները կրկնելու փոխարեն»:
Հայաստանի նախկին վարչապետը նաեւ նախագահել է ֆորումի երկու հիմնական աշխատանքային խմբերի նիստերը:
Արմեն Սարգսյանը Համաշխարհային տնտեսական ֆորումի Գլոբալ անվտանգության խորհրդի նախագահն է եւ նոյեմբերի 6-8-ը կնախագահի խորհրդի հիմնադիր գագաթնաժողովը Դուբայում:
(Լուսանկարում` Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը եւ Կենտրոնական Ասիայում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելը Ստամբուլի տնտեսական համաժողովում)