Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում առաջին քվեներն են հաշվվում: Դրանք ստացվում են Նյու Հեմփշիր նահանգի Դիքսվիլ Նոթչ փոքրիկ քաղաքից:
Երեքշաբթի ուղիղ կեսգիշերից հետո, քաղաքի փոքրաթիվ բնակիչները ընտրությունների օրվա առաջին քվեներն են տալիս` ընտրելով Միացյալ Նահանգների հաջորդ նախագահին: Այս ավանդույթը սկիզբ է առել 1960 թվականից:
Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելքում գտնվող այս քաղաքի շատ փոքր լինելու պատճառով` ընդամենը 21 ընտրող, քվեները հաշվվում են տեղում, եւ արդյունքները հրապարակվում են անմիջապես: Այդ իսկ պատճառով, իրադարձությունը շատ է լուսաբանվում ամերիկյան լրատվամիջոցների կողմից:
Դիքսվիլ Նոթչի քաղաքացիները հիմնականում պահպանողական են եւ սովորաբար քվեարկում են հանրապետական թեկնածուների օգտին: Նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն այս քաղաքում վերջին անգամ ձայների մեծամասնություն էր ստացել 1968 թվականին:
Սակայն այս տարի այլ է պատկերը: Մեծամասնությունը իր ձայնը տվեց սենատոր Բարաք Օբամային: Քաղաքային հյուրանոցի տնօրենը հայտարարեց ձայների հաշվարկի արդյունքները. - «Ջոն ՄըքՔեյն` 6 քվե: Ռալֆ Նեյդեր` ոչ մի քվե: Ցավում եմ, Ռալֆ: Եվ Բարաք Օբամա` 15 քվե» (ծափահարություններ):
Պարտադիր չէ, որ Օբամայի նախընտրական գրասենյակում ծափահարություններով ընդունեն այս արդյունքները: Հաղթողին ընտրելու հարցում Դիքսվիլ Նոթչը սխալվել է նույնքան, որքան ճիշտ է դուրս եկել: