Մատչելիության հղումներ

Կներկայացվի հայկական առաջին մինի-օպերան


Վաղը Երեւանի կամերային երաժշտության տանը «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը առաջին անգամ Հայաստանում կներկայացվի մինի-օպերա: Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա գրված «Վարք հիմարաց» մինի-օպերայի հեղինակը Դավիթ Սաքոյանն է: Լիբրետոյի եւ բեմադրության հեղինակը «Տաղարան»-ի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանն է:

«[Սաքոյանը] մեր երաժշտական աշխարհում հայտնի է որպես առաջին հերթին սիմֆոնիստ, հեղինակ է օպերաների` «Քրիստոս» օպերայի, որը այդպես էլ չի բեմադրվում, եւ բազմաթիվ կամերային տարբեր ժանրերի ստեղծագործությունների», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր մինի-օպերայի հեղինակին ներկայացրեց Երկանյանը:

Սաքոյանը ասաց, որ «Վարք հիմարաց»-ի երաժշտությունը գրել է «ազգային երաժշտական չգործածված գանձերի հիման վրա»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG