Մատչելիության հղումներ

Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է մոսկովյան հռչակագրի ստորագրումը


Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է երեկ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից հռչակագրի ստորագրումը:

Իր հաղորդագրությունում Ամերիկայի հայկական համագումարը փաստաթղթի ստորագրումը կարեւոր զարգացում է համարում «Վրաստանում 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած հակամարտությունից հետո, ինչպես նաեւ նվազող նավթի գների, գլոբալ ֆինանսական անկայունության եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդության ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման աշխուժացման պայմաններում»:

«Համատեղ հռչակագիրը կարեւոր է նաեւ այն առումով, որ այն նշանավորում է Ադրբեջանի անհաշտ դիրքորոշման եւ աճող ռազմատենչ հռետորության դադարումը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG