Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը վաղը գնահատական կտա նախագահների մոսկովյան հանդիպմանը


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեքշաբթի օրը գնահատական կտա երեկ Մոսկվայում կայացած` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ներկայումս իրենք շարունակում են տեղեկություններ հավաքել հանդիպման մասին, իսկ «վաղը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հատուկ հայտարարությամբ հանդես կգա եւ կտա իր գնահատականը Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը»:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG