Թուրքիայի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող երկարամյա տարաձայնությունները կարող են հաղթահարվել:
Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը տեղեկացրել է, որ իր երկիրը հետեւողական է լինելու տարածաշրջանում խաղաղության հաստատելու գործում:
«Այս երկու ասպարեզում էլ [Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների] հնարավոր են արագ փոփոխություններ», - նշել է Ալի Բաբաջանը` Ստամբուլում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական ֆ?որումի ժամանակ:
Բաբաջանի հավաստիացմամբ` Թուրքիան պատրաստ է օգտագործել «հավասարակշող ուժի» դերում հանդես գալու իր հնարավորությունը եւ աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:
«Առեւտրի, հաղորդակցման ոլորտի, տրանսպորտի եւ էներգետիկայի ասպարեզներում հսկայական հնարավորություններ կբացվեն: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորին չափ շուտ կայունացնենք իրավիճակը», - ասել է Բաբաջանը: