Նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրը կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Մոսկվայից Սերժ Սարգսյանը կմեկնի Փարիզ, որտեղ առանձնազրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, ինչպես նաեւ կհանդիպի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, աշխարհահռչակ երգիչ ու հասարակական գործիչ Շարլ Ազնավուրի հետ:
Փարիզից Հայաստանի նախագահը կմեկնի Բրյուսել, ուր նախատեսված են հանդիպումներ Բելգիայի վարչապետի, Սենատի եւ խորհրդարանի նախագահների հետ:
Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպումներ կունենա նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի, Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Պոտերինգի, Եվրամիության արդարադատության, առեւտրի, տրանսպորտի հարցերով հանձնակատարների հետ, աշխատանքային ճաշ կունենա արտաքին կապերի գծով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հետ:
Նախագահը Բրյուսելում կհանդիպի նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ողջ համալիրը: