Մատչելիության հղումներ

«Ադրբեջանական բանակը չի կարողանում առավելության հասնել հայկական զինված ուժերի նկատմամբ»


Ռազմավարական հետազոտություններով զբաղվող Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group -ICG) գտնում է, որ ՆԱՏՕ-ն պետք է ամենայն բծախնդրությամբ վերանայի Հարավային Կովկասի երկրների զինված ուժերի հետ համագործակցության ռազմավարությունը` առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով տարածաշրջանում առկա հակամարտություններին:

Ըստ հեղինակավոր այս կազմակերպության փորձագետների, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվել, ՆԱՏՕ-ն պետք է Ադրբեջանի հետ իր համագործակցությունը կենտրոնացնի այդ երկրի զինված ուժերի ժողովրդավարական, քաղաքացիական վերահսկումը բարելավելու վրա եւ չփորձի դուրս գալ Անհատական գործընկերության ծրագրի շրջանակներից:

Ադրբեջանի ռազմական բարեփոխումներին նվիրված զեկույցում, որը հրապարակվել է երեկ ուշ երեկոյան, նշվում է, թե ադրբեջանական բանակն առայժմ չի կարողանում հստակ առավելություն ձեռք բերել հայկական զինված ուժերի նկատմամբ` չնայած երկրի ռազմական ծախսերի բազմակի ավելացմանը: Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի` դա առաջին հերթին պայմանավորված է երկրի ղեկավարության մոտ իրական բարեփոխումներ կատարելու քաղաքական կամքի բացակայությամբ:

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են «բանակին վերաբերվել առաջին հերթին որպես իրենց նեղ անձնական հետաքրքրությունները պաշտպանելու միջոց», - նշված է զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG