Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին «հստակ ազդանշան» է սպասում ՆԱՏՕ-ից


Եթե ՆԱՏՕ-ն հստակ ազդանշան տար, որ պատրաստ է Վրաստանին ընդունել դաշինքի կազմում, հնարավոր կլիներ կանխել Ռուսաստանի հետ օգոստոսին տեղի ունեցած պատերազմը, Օսլոյում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ նշել, որ իր երկրին անդամության հստակ երաշխիք է պետք:

Չնայած նախնական խոստումներին, այս տարվա ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի վեհաժողովում Վրաստանին եւ Ուկրաինային անդամության գործունեության ծրագիր տրամադրելու հարցը մերժվեց:

Դեկտեմբերին Հյուսիս-ատլանտյան դաշինքը նորից կանդրադառնա անդամության ընդլայնման խնդիրին, սակայն վրաց-ռուսական պատերազմից հետո ՆԱՏՕ-ի անդամ երկրները ցանկանում են խուսափել Վրաստանին եւ Ուկրաինային անդամություն տրամադրելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG