Կոռուպցիայի դեմ պայքարն ու միջազգային ահաբեկչությանը դիմագրավելը Հայաստանի անվտանգության ոլորտի առաջնային խնդիրներն են` ըստ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի: «Երկրի անվտանգությանը սպառնացող արտաքին վտանգը Հայոց ցեղասպանության կրկնվելու հավանականությունն է», - «Ջեյնս Ինթելիջընս Դաիջեստ»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Հակոբյանը:
«Մենք մտահոգված են Հայոց ցեղասպանության կրկնության հնարավորությամբ, քանի որ Ադրբեջանը ինտենսիվորեն ռազմականացվում է, եւ մեր հարեւանները պարբերաբար հայտարարություններ են տարածում Լեռնային Ղարաբաղը ռազմական ճանապարհով հետ վերցնելու իրենց ծրագրերի մասին», - մեկնաբանել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետը: - «Հայաստանի վարած հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը եւ համագործակցությունը առաջատար երկրների եւ կազմակերպությունների հետ ապացուցում են, որ մեր երկիրը խաղաղության կողմն է»:
Գորիկ Հակոբյանը նաեւ նշել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Ազգային անվտանգության ծառայությանը հատուկ միջոցներ է ձեռնարկում` հասարակությանը հակակոռուպցիոն պայքարի մեջ ներգրավելու եւ երկրում կոռուպցիայի մակարդակը վերահսկելու նպատակով: Նույն նպատակին են ծառայում կոռուպցիոն կոնկրետ դեպքերի մասին հանրության իրազեկումները:
«Հայաստանը որոշակի հաջողություններ է գրանցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի գործում», - գտնում է Հակոբյանը: - «Մեր գործընկերների հետ միասին շարունակում ենք ահաբեկչության դեմ պայքարը եւ հետեւում ենք բազմազան արտաքին վտանգներով լի այս տարածաշրջանի դինամիկային»: