Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր երկօրյա աշխատանքով մեկնել է Կոսովո` հանդիպելու բազմազգ դիվիզիայի հունական գումարտակի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հետ:
Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` այցի շրջանակներում Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա հունական գումարտակի հրամանատարության, ինչպես նաեւ Կոսովոյի ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Գուեսիպե Գայի հետ:
Վաղը պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
Հայաստանը Կոսովոյում խաղաղապահ առաքելություն է իրականացնում 2004 թվականի փետրվարից: Կոսովոյում հայկական խաղաղապահ զորախմբի թվակազմը այս տարի կրկնապատկվել է` 34-ից հասցվելով 70 հոգու: