Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն բանակցությունների ճանապարհով: Այսպիսի համոզմունք է հայտնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:
Նա ասել է, թե օգոստոսյան իրադարձություններից, այսինքն` ռուս-վրացական ռազմական բախումներից հետո Կովկասում շատ բան է փոխվել: Նախ, նրանք, ովքեր կարծում էին, թե հակամարտությունների լուծումը հնարավոր է ուժային ճանապարհով, հիմա պետք է այլ մոտեցում ունենան:
Հարավային Օսիայի շուրջ իրադարձությունները, ինչպես ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը, ցույց տվեցին, որ ուժային մոտեցումը խնդիրը ոչ թե լուծում է, այլ ընդհակառակը` ստեղծում է շատ ուրիշ խնդիրներ, որոնցից դուրս գալը ավելի դժվար է:
Զուգահեռներ անցկացնելով ղարաբաղյան հակամարտության հետ` Էդվարդ Նալբանդյանը ասել է. - «Նմանատիպ իրավիճակ էր Lեռնային Ղարաբաղի շուրջ, Ադրբեջանը վերջին 5 տարիների ընթացքում իր ռազմական բյուջեն 10 անգամ ավելացրել է: Եվ Հարավային Օսիայի իրադարձությունները ասես սառը ցնցուղ լինեին Ադրբեջանի առաջնորդների համար, եւ նրանք դադարեցրին իրենց ռազմաշունչ հայտարարությունները, թե Ղարաբաղի խնդիրը հնարավոր է լուծել ռազմական ճանապարհով»:
Հայաստանի արտգործնախարարի կարծիքով` «եթե չլինեին Հարավային Օսիայի իրադարձությունները, ապա Ադրբեջանը, որը գործնականում եւ անթաքույց պատրաստվում էր պատերազմի, կարող էր փորձ կատարել ուժի միջոցով լուծելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը»:
Հայաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը չճանաչելու հարցի կապակցությամբ Նալբանդյանն ընդգծել է. - «Մինչեւ հիմա մենք չենք դիմել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու քայլին, չնայած այդպիսի պահեր եղել են»: Օրինակ բերելով Կոսովոյի անկախության ճանաչման պահը, երբ կարծիքներ կային, որ Հայաստանը այդ պահը կորցրել է, նախարարը նշել է. - «Բայց մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար մենք գտնվում ենք բանակցությունների լուրջ փուլում, եւ հույս ունենք, որ այդ բանակցությունները կբերեն փոխզիջումային լուծման»:
Հիմնական հարցը, ըստ Էդվարդ Նալբանդյանի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելը եւ ընդունելը: Նա հույս է հայտնել, որ եթե կողմերը քաղաքական կամք ցուցաբերեն, կարելի է հասնել խնդրի կարգավորմանը:
Խոսելով բանակցությունները շարունակելու օգտին` Հայաստանի արտգործնախարարը ասել է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափը արդարացրել է իրեն եւ վայելում է միջազգային հանրության աջակցությունը:
«Մենք կարծում ենք, որ բանակցությունները պետք է շարունակել հենց Մինսկի խմբի շրջանակներում, ուրիշ ձեւաչափի մասին մտածելու անհրաժեշտությունը չկա», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:
Հրաչ Մելքումյան