Մատչելիության հղումներ

Ավազակային հարձակման ժամանակ Արմեն Ավետիսյանը տանը չի եղել


Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերին 26-ին տեղի ունեցած ավազակային հարձակման ժամանակ տանը չի եղել:

Կիրակի օրը հինգ անհայտ անձինք, որոնցից չորսը` դիմակավորված, դարպասի վրայով մուտք են գործել Արմեն Ավետիսյանին պատկանող տան բակ, որից հետո բաց դռնից մտել տուն, ապա տան անդամներին կապելով կպչուն ժապավենով` հափշտակել են ոսկյա եւ ադամանդյա տարբեր զարդեր, ինչպես նաեւ տան սեփականաշնորհման վկայականը, որից հետո իրենց մոտ եղած ատրճանակներով եւ ձեռքերով ծեծի են ենթարկել տան անդամներին, պատճառել վնասվածքներ ու դիմել փախուստի:

Ոստիկանության փոխանցմամբ, առայժմ հանցագործները բացահայտված չեն:

Նախաքննությունը շարունակվում է:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG