Մատչելիության հղումներ

«Ազատության» վիդեոսրահի հյուրերը քննարկում են իրավիճակը ղարաբաղյան կարգավորման գործընթացում


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 17-ի հանրահավաքում հայտարարեց զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելու մասին` դա պատճառաբանելով Ղարաբաղին սպառնացող վտանգով: Արդյո՞ք նման վտանգ իրոք առկա է, մասնավորապես, կարելի՞ է վտանգավոր համարել «մադրիդյան սկզբունքները», որոնց հիման վրա բանակցությունները շարունակելու պատրաստակամություն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Երեւան կատարած այցի ժամանակ հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի վիդեոսրահում այս հարցն են քննարկում Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG