Արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը «չօգնեց Կովկասի տարածաշրջանում առկա հիմնախնդիրների լուծմանը, այլ միայն բարդացրեց եւ խորացրեց իրավիճակը»: Այդ մասին այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին:
«Իսլամական Հանրապետությունը համոզված է, որ տարածաշրջանի երկրների համատեղ ջանքերը` ուղղված դիմակայության առիթների նվազեցմանը, անխուսափելի անհրաժեշտություն են», - ասել է Իրանի արտգործնախարարը «Կենտրոնական Ասիա եւ Կովկաս» ամենամյա միջազգային գիտաժողովի բացման ժամանակ իր ելույթում:
Միաժամանակ, Մոթաքիի խոսքերով, «դա չի նշանակում, որ պետք չէ օգտագործել տարածաշրջանից դուրս գտնվող պետությունների ներուժը»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Իրանի արտգործնախարարը հիշեցրել է Ադրբեջանի, Հայաստանի, Գերմանիայի, Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ վերջերս կայացած իր բանակցությունները, կարծիք հայտնելով, որ «այդ խորհրդակցությունների շարունակումը կարող է օգնել` գտնելու Կովկասում իրավիճակի փոփոխության եւ այդ տարածաշրջանում անվտանգության կառուցվածքի շուրջ մշտական երկխոսության ձեւաչափ, ինչպես նաեւ մշակել համագործակցության եւ խաղաղ գոյակցության մեխանիզմներ»: