Մատչելիության հղումներ

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը


Հայաստանը ձգտում է ավելի մերձենալ Եվրոպային, կարեւորում է Եվրամիության հետ հարաբերությունների ընդլայնումը եւ այդ ճանապարհին ակնկալում է Եվրամիության աջակցությունն ու օժանդակությունը: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ընդունելով Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Հանրապետության նախագահն ու դեսպան Սեմնեբին խոսել են նաեւ տարածաշրջանային զարգացումների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Սեմնեբին ողջունել է Հայաստանի նախաձեռնությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ եւ ասել, որ Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել նաեւ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված փաստահավաք խմբի ստեղծումը եւ խմբի աշխատանքներին արտախորհրդարանական ընդդիմության ներգրավումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG