Մատչելիության հղումներ

Բուենոս Այրեսում կանցկացվի Հայ կանանց միջազգային կազմակերպության համաժողովը


Նոյեմբերի 9-14-ը Բուենոս Այրեսում տեղի կունենա Հայ կանանց միջազգային կազմակերպության հինգերորդ համաժողովը, որին նախատեսված է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությունը:

Համաժողովին մասնակցելու նպատակով Բուենոս Այրես են ժամանելու նաեւ Հայաստանի վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը, Երեւանի քաղաքապետի տիկին Զինա Զախարյանը, նախկին արտգործնախարարի տիկին Նանի Օսկանյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Կոնսուելո Վիդալը, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանի տիկին Դոննա Էվանսը:

Որոշ աղբյուրների համաձայն, համաժողովին մասնակցելու է Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետի այրին` Ռաքել Դինքը:

Համաժողովից հետո Հրանուշ Հակոբյանը այցելելու է Մոնտեվիդեո:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG