«Հայաստանը աշխատում է Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ», - Տիրանայում լրագրողներին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Հուրիեթ»-ի փոխանցմամբ` թուրքական «Անատոլիա» գործակալության լրագրողի հարցին Նալբանդյանը արձագանքել է, որ ջանքեր են գործադրվում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը բացելու եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:
«Ես լիահույս եմ հայ - թուրքական հարաբերությունների ապագայի առնչությամբ», - ասել է նա:
Անդրադառնալով անցած ամիս Նյու Յորքում Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը,
Նալբանդյանը ասել է, որ կողմերը կարող են կրկին հանդիպել: Իսկ Թուրքիայի առաջարկած Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմը, ըստ նրա, երկրների միջեւ բանակցությունների օրակարգում է:
«Այդ պլատֆորմը կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը», - Էդվարդ Նալբանդյանի խոսքերն է փոխանցում «Անատոլիա» գործակալությունը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը, Տիրանայում, որտեղ երեկ կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 19-րդ հանդիպումը, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները երկկողմ հանդիպում կամ առանձնազրույց չեն ունեցել, որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
ՍԾՏՀ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո լրագրողներին հանդիպել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: «Հուրիեթ»-ի փոխանցմամբ` նա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խնդիրների լուծման ուղղությամբ նոր գործընթաց սկսելը որակել է «նշանակալի ջանք տարածաշրջանում կայունության համար»:
«Թուրքիայի վերջնական նպատակը ինչպես Հայաստանի հետ իր հարաբերությունների, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումն է», - հայտարարել է Բաբաջանը:
Օրերս ամերիկացի լրագրողների հետ զրույցում պատասխանելով ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդության հնարավորությանը վերաբերող հարցին` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, մասնավորապես, ասել էր. - «Անշուշտ, մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների լուծումը: Մենք դա անկեղծորեն ցանկանում ենք եւ պատրաստ ենք նպաստել դրան: Այդ հարցը, երբ ես Երեւանում էի, ես չեմ բարձրացրել... Դա բարձրացրել է նախագահ Սարգսյանն ինքը, երբ մենք զրուցում էինք»:
«Ես հենց սկզբում ասացի, որ Կովկասում առկա որեւէ խնդիր միայն ուղղակիորեն ներգրավված երկու երկրներին չի վերաբերում, ես նրան ասացի, որ դա առնչվում է Կովկասում բոլորին, եւ վկայակոչեցի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտության վերջին օրինակը եւ ասացի, որ դա բոլորիս է առնչվում: Եվ ես ասացի նրան, որ, իմ կարծիքով, որեւէ հիմնախնդրի բռնկումը բացասաբար է ազդում մեզ վրա, եւ ես հավատում եմ, որ Կովկասում որեւէ խնդրի լուծումը դրական է ազդում մեզ վրա», - United Press International գործակալության վկայությամբ` հայտարարել էր Գյուլը:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա