Մատչելիության հղումներ

«Ազատության» վիդեոսրահի հյուրերը քննարկում են Հայաստանից սփյուռքահայ գործիչների արտաքսման հետ կապված խնդիրը


1994 թվականի դեկտեմբերից հետո, երբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կասեցվեց Դաշնակցության գործունեությունը, արտգործնախարարությունը հյուպատոսական ծառայություններին էր ուղարկել դաշնակցական սփյուռքահայերի մի ցուցակ, որոնց արգելվում էր տալ Հայաստան մուտքի արտոնություն: Այդ ցուցակում ընդգրկված անձանցից մեկը Կանադայի քաղաքացի, Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն էր:

Դաշնակցությունը ներկայումս իշխանության մաս է կազմում եւ ակտիվորեն պաշտպանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որի 2008 թվականի մարտի 10-ի կարգադրությամբ անվավեր ճանաչվեց Ֆրանսիայի քաղաքացի, նախկին ազատամարտիկ Սարգիս Հացպանյանին երկու տարի առաջ տրված` Հայաստանում կացության հատուկ կարգավիճակը, ըստ ամենայնի` նրա ընդդիմադիր գործունեության հետեւանքով, եւ նրա համար սահմանվեց Հայաստանից կամավոր հեռանալու հնգօրյա ժամկետ:

Կիրո Մանոյանը եւ Սարգիս Հացպանյանը «Ազատություն» ռադիոկայանի վիդեոսրահի հյուրերն են:

Զրույցը վարում է Աննա Իսրայելյանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG