ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը Ջոն ՄըքՔեյնի նախընտրական գրասենյակից նամակ է ստացել` Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածուի ընտրարշավին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կոչով: ՄըքՔեյնի խոսնակը, սակայն, վստահեցրել է, որ դա սխալմունք է:
Չուրկինի ստացած նամակում ՄըքՔեյնը խնդրել էր մինչեւ 5 հազար դոլար նվիրաբերել իր ընտրարշավին` նոյեմբերի 4-ի ընտրություններում դեմոկրատ թեկնածու Բարաք Օբամայի նկատմամբ իր հաղթանակին նպաստելու համար:
Հանրապետական թեկնածուի խոսնակը պարզաբանել է, որ տեղի ունեցածը էլեկտրոնային հասցեների ցուցակում տեղ գտած սխալի հետեւանք է:
Ջոն ՄըքՔեյնը դատապարտել էր օգոստոսին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան եւ հանդես եկել Ռուսաստանը Մեծ ութնյակից հանելու առաջարկով: