Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով, այսօր Երեւան է ժամանում միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի գլխավորած պատվիրակությունը:
Երկուշաբթի օրը Իգոր Լեւիտինը հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպմանը կհաջորդի միջկառավարական հանձնաժողովի նիստի բացումը:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանը եւ Իգոր Լեւիտինը կստորագրեն միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրությունը, որի նախապատրաստումն իրականացնում են երկու կողմի փորձագետները:
Փաստաթղթի ստորագրման արարողությանը կհաջորդի հանձնաժողովի համանախագահների մամուլի ասուլիսը: