Մատչելիության հղումներ

Արթուր Ջավադյան. «Հայաստանը ունի բավարար ներուժ ճգնաժամերին դիմակայելու համար»


Հայաստանը ունի բավարար ներուժ ճգնաժամերին դիմակայելու եւ դրանք կանխարգելելու համար: Այդ մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ:

Երկրի ղեկավարը եւ Կենտրոնական բանկի նախագահը քննարկել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամին եւ դրան դիմակայելու կանխարգելիչ միջոցառումներին առնչվող հարցեր:

Արթուր Ջավադյանը ներկայացրել է Կենտրոնական բանկի մշակած կանխարգելիչ միջոցառումների երեք տարբերակներ: Նա հավաստիացրել է, որ Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ կա վստահություն, եւ այն բավարար կապիտալիզացված է: Ընթացիկ տարում բանկերի շահութաբերությունը կազմել է 19,2 տոկոս, ավանդների աճը` 26 տոկոս: Սեպտեմբերին տրանսֆերտների տեսքով Հայաստան է մուտք գործել 203 միլիոն դոլար:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը Արթուր Ջավադյանին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել միջազգային շուկաներում արձանագրվող զարգացումները, դրանց հնարավոր ազդեցությունները Հայաստանի ֆինանսական համակարգի վրա, եւ շաբաթական կտրվածքով զեկուցել ցանկացած փոփոխության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG