Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով, հոկտեմբերի 18-ին Հայաստան կժամանի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի գլխավորած պատվիրակությունը:
Հոկտեմբերի 20-ին Իգոր Լեւիտինը հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպմանը կհաջորդի միջկառավարական հանձնաժողովի նիստի բացումը:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանը եւ Իգոր Լեւիտինը կստորագրեն միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրությունը, որի նախապատրաստումն այսօրվանից սկսած կիրականացնեն երկու կողմի փորձագետները:
Փաստաթղթի ստորագրման արարողությանը կհետեւի հանձնաժողովի համանախագահների մամուլի ասուլիսը: