Մատչելիության հղումներ

Երեւանում անցկացվում է մանկապատանեկան ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը


Երեւանյան ցուցադրումներից հետո լավագույնը ճանաչված ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանի տարբեր մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում:

Այս տարի փառատոնային ծրագրի շրջանակներում ցուցադրվելու է 48 ֆիլմ 23 երկրներից: Ֆիլմերը խաղարկային են եւ անիմացիոն, բոլորը` նախատեսված մանուկ կամ պատանի հանդիսատեսի համար:

Փառատոնին մասնակցելու համար նախապես հայտավորված կամ ընտրված 150 ֆիլմերից վերջնական մրցութային ծրագրում մնացել են 22-ը:

Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը, կազմակերպիչների խոսքերով, այս տարի հատուկ է, քանի որ համընկել է հայկական մուլտիպլիկացիայի 70-ամյակին: Փառատոնի շրջանակներում կանցկացվի հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկո: Կլինի նաեւ ֆիլմի պրեմիերա. ռեժիսոր, սցենարիստ, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովի «Կորուսյալ կայսրություն» ֆիլմը առաջին անգամ կներկայացվի հայ հանդիսատեսին:

Փառատոնի ժյուրիի անդամները տարբեր երկրներից են:

Ռեժիսոր, դերասան ու գրող Բենջամին Ֆրանսիսը Հայաստան է եկել Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից: «Եթե մի փառատոն կարող է ստեղծել մանկական կինոյի համայնապատկեր, եթե այն կարող է մի տեղ բերել տարբեր մշակույթներ ու ամբողջ աշխարհից եկած տարբեր մարդկանց, ուրեմն` այն պետք է բարձր գնահատվի: Կարծում եմ, մենք չպետք է ինքներս մեզ խիստ քննադատենք, պարզապես պետք է փառատոնին տալ հնարավորություն անընդհատ աճելու», - ասում է Բենջամին Ֆրանսիսը:

Փառատոնի անցկացմանը այս տարի աջակցում են Հայաստանի մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG