Մատչելիության հղումներ

Վերակառուցումից հետո բացվեց Սիրահարների այգին


Այսօր Երեւանում բացվեց Սիրահարների վերակառուցված այգին: Բացման արարողությանը մասնակցում էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Կանաչ տերեւներից հյուսված ժապավենը կտրեց բարերար, Սիրահարների այգու հովանավոր Ալբեր Պողոսյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը այս ծրագրի վրա ծախսել է մոտ 1 միլիոն 300 հազար դոլար, որն ամբողջությամբ տրամադրել է «Պողոսյան» հիմնադրամը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին պատմեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը, երեքեւկես տարի առաջ Ալբեր Պողոսյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո որոշել է զբոսնել այս այգում, եւ տեսնելով այգու ծանր վիճակը` զարմացել է, թե ինչպես կարող է նախագահական նստավայրի դիմաց նման անբարեկարգ այգի լինել, առաջարկել է Ռոբերտ Քոչարյանին հիմնովին վերանորոգել այն եւ համաձայնություն է ստացել:

Սիրահարների այգին «Պողոսյան» հիմնադրամը վարձակալել է 21 տարով, որպեսզի առաջիկա 17 տարիների ընթացքում հոգա պահպանման ծախսերը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին վստահեցրեց Արա Վարդանյանը, այգին չի սեփակաշնորհվել, այստեղ մուտքը անվճար է:

Նախագահ Սերժ Սարգսյանին հարցեր ուղղելու հնարավորություն լրագրողներին չտրվեց:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG