Մատչելիության հղումներ

Սմբատ Այվազյանը պահանջում է իրեն «իշխանությունը յուրացնելու» մեղադրանք առաջադրել


«Իմ արժանապատվությունը վիրավորված է այն մեղադրանքներից, որոնք ինձ են վերագրված», - այսօր դատարանում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը:

Նա պահանջեց իր գործը կարճել եւ միացնել իր «բանտարկված ընկերների` 7-ի գործին»:

Հիշյալ 7 գործիչներին` Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Շանթ Հարությունյանին, Սուրեն Սիրունյանին եւ Սասուն Միքայելյանին առաջադրվել է «իշխանությունը յուրացնելու» մեղադրանք, իսկ Այվազյանին մեղադրում են ապօրինի զենք պահելու եւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ:

«Ես ավելի շատ եմ արժանի այդ գործով դատվելու, քան այդ 7 հոգին», - դատավարության ժամանակ պնդեց Այվազյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG